Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում հատկապես անհանգստացնող են Երևանի և մարզերի բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքերը։

«Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինն իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,- գրել է նա։