Ղեկավարվելով ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ-ի կառավարության 2020թ-ի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020թ-ի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020թ-ի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև ՀՀ-ի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020թ-ի ապրիլի 14-ի №952-Ա և №953-Ա, 2020թ-ի ապրիլի 17-ի №1024-Ա և №1046-Ա հրամանների հիման վրա 2020թ-ի ապրիլի 16-19-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Եվա և Սյուզի» ՍՊԸ՝ ք. Երևան, Մաշտոցի 27.
2) «Պարույր Ռուբենյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 13/24.
3) «Մոստովիկ» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնք.
4) «Արարատ-Ճանշին» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնք:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։