Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայում եմ մարդիկ կան երևի Ռեյգանից շատ են ուրախացել, որ նավթի գինը զրոյացել է ու դրա հետևանքով Ռուսաստանը կարող է ճգնաժամի առաջ կանգնել: Ասա, թե ձեզ ի՞նչ էս վիճակը: Նավթի գնի անկումից Հայաստանում լավագույն դեպքում մի թեթև բենզինն էժանանա, իսկ այ Ռուսաստանի փլուզումից հաստատ Հայաստանն ու ժողովուրդը լավ վիճակում չեն հայտնվի՝ հաշվի առնելով, թե տարիներ շարունակ ոնց են Հայաստանը սոցիալ-տնտեսական առումով կապել Ռուսաստանին: Էնպես չի որ ռուսական կայսերապաշտական քաղաքականության կողմնակից եմ, բայց էս վիճակը ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերից չի բխում»: