ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով ապրիլի 22-ին (ժամը 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանւթյունից։

«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:

Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը»,-ասվում է գրառման մեջ։

Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։