14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայփոստի» կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը։

«Հայփոստը» նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով»,-ասվում է գրառման մեջ։