Ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1473 դեպք, որոնցից 633-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 816 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կատարվել է 14966 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 72 նոր դեպք և 24 առողջացածներ։