Beeline-ը երկարաձգում է «Անսահմանափակ ինտերնետ» ծառայության ժամկետը։ Մինչև մայիսի 31-ը Beeline-ի բոլոր կանխավճարային փաթեթների բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման: Ծառայության ամսավճարը կազմում է 5900 դրամ։

«Այս օրերին ինտերնետը դարձավ բոլորիս արդյունավետ կենսագործունեությունն ապահովող գլխավոր պայմաններից մեկը։ Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ ինտերնետ» ծառայության ակտիվացման ժամկետները՝ հնարավորություն տալով իր բաժանորդներին շարունակել անխափան աշխատանքը, ուսումը և ինքնազարգացումը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# հրահանգը կամ My Beeline Armenia հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է նորից հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Այն նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։