Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված 47 անձ կա՝ բոլորը Վարդենիսում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այդ 47 անձից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են՝ մեկը բժիշկ է։ Վարակվածներ կան նաև պոլիկլինիկայի բուժաշխատողների շրջանում»,- ասել է նա։

Մեկուսացվել է 150 մարդ՝ նրանք Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում են, կան նաև ինքնամեկուսացածներ՝ ըստ բժիշկների ցուցումների։

Ըստ մարզպետի՝ խնդիր կա վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված, քանի որ հայտնի չէ, թե ումից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին։

Նա նշել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հիվանդները կտեղափոխվեն Մարտունու բուժկենտրոն։

Մարզպետը հավելել է նաև, որ Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ 5 անցակետ է տեղադրվել։