Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ նոր է վերադառնում Ծաղկաձորից: Այնտեղ այժմ կա 9 մեկուսացման վայր, որոնցում մեկուսացման մեջ է 750 քաղաքացի: Այսօր ՌԴ-ից վերադարձող ՀՀ քաղաքացիները ևս 14 օրով կմեկուսացվեն Ծաղկաձորում: Իրականացվում է պատշաճ հսկողություն, բուժօգնություն:

Նա նաև կոչ է արել հնարավորինս քիչ դուրս գալ տնից, քիչ շփվել՝ հանուն հարազատների ու սիրելիների առողջության: