Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին

Մեր պնդումները.

1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են:

2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված:

3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել:

4. Փուլային տարբերակ չկա:

Լավրովի հայտարարությունը.

«Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»: