Այսօր առավոտյան սկսված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության գործընթացը քիչ առաջ ավարտվեց։ Ազգային ժողովի պատգամավորները ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին։

Հիշեցնենք, որ նախագահի միակ թեկնածուն Արմեն Վարդանի Սարգսյանն էր, ով առաջադրվել էր «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունների կողմից:

Քվեարկությունն անց է կացվել դռնփակ և գաղտնի, որին մասնակցեցին ԱԺ 105 պատգամավորներից 101-ը: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ: Քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել: