«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե՛ Լևոնը, թե՛ Քոչարյանը, թե՛ Սերժն անհայտ է, թե ի՞նչ են իրականում բանակցել Արցախի հարցի շուրջ։ Անհայտ է, թե ինչերի են համաձայնվել, իհարկե, որոշակիորեն հայտնի դետալներ գիտենք, բայց ոչ ամեն ինչ։

Նույն անորոշությունն էլ հիմա է։

Այդ իսկ պատճառով մտածում եմ, որ Արցախի հարցի շուրջ բանակցությունների թեմային անդրադառնալն անօգուտ զբաղմունք է։

Կարևորը, որ հասարակությունն իմանա ու գիտակցի, որ Արցախը, ներկայիս սահմաններով, Հայաստանի մարզ է։ Իրենք ինչ կուզեն թող բանակցեն։

Վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ հող հետ հանձնել, դա ուղղակի անհնար է, իսկ նման փորձը կլինի տվյալ կառավարության վերջին քայլը։

Արցախը Հայաստան է»։