2020թ-ի մայիսի 1-ից ՀՀ 5 մանկատան 230 աշխատակցի միջին աշխատավարձը կբարձրանա 30%-ով, հայտարարել է ՀՀ սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը:

«Ընդհանուր տիպի հաստատություններում միջին աշխատավարձը նախատեսվել է 130,900 դրամ կամ 23,900 դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանով պայմանավորված, 174,100 դրամ կամ 18,000 դրամով ավելի»,- ասել է Բաթոյանը:

Բաթոյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-ի որոշմամբ լուծարվել էր Վանաձորի մանկատունը, որի ֆինանսավորման համար նախատեսված 141․3 մլն դրամից 36․3 մլն դրամը վերաբաշխել է մնացած մանկատների աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը: