Twitter-ը կհեռացնի 5G աշտարակների վրա հարձակվելու կոչով գրառումները
Twitter սոցցանցը միացել է դավադրապաշտական տեսությունների դեմ պայքարին, որոնք կապված են կորոնավիրուսի և 5G ցանցի հետ։ Այժմ նման բովանդակությունը կհեռացվի։
Ըստ նոր կանոնների՝ համակարգը կսկսի արգելափակել գրառումները «մարդկանց վնասակար ակտիվության դրդող չհաստատված հայտարարություններով, որոնք կարող են հանգեցնել 5G կրիտիկական ենթակառուցվածքների քանդմանը կամ վնասմանը»։
Նոր կանոնները ոչ բոլոր դավադրապաշտական գրառումներին կվերաբերեն։ Առաջնային կհեռացվեն այն գրառումները, որոնք ագրեսիայի և վանդալիզմի կոչ են պարունակում՝ ուղղված 5G աշտարակների քանդմանը, հրկիզմանն և այլ գործողություններին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում