SMS-ով ուղարկված անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին
Ապրիլի 24-ին առավոտյան 8-ից սկսած յուրաքանչյուրը կարող է իր և իր հարազատների անուններով հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին՝ ապահովելով յուրաքանչյուրիս խորհրդանշական մասնակցությունը Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման միասնական արարողությանը: Արտերկրից պետք է ուղարկել 0037433191500 համարին:
Ուղարկված անունները երեկոյան լուսային էֆեկտով կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն-ազգանուն: Բոլոր հաղորդագրությունները զտվելու են, որպեսզի վերարտադրվեն միայն անուն-ազգանունները: Խիստ ցանկալի է, որ հաղորդագրությունները լինեն հայերեն՝ մեսրոպատառ»,-ասվում է գրառման մեջ:
1915 կարճ համարից կարող են հաղորդագրություն ուղարկել Հայաստանում և Արցախում գտնվողները:
1 հաղորդագրության արժեքը 1 (մեկ) դրամ է: