Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք»-ը կրկին դիմում է Վրաստանի նախագահին և խորհրդարանին ճանաչման և դատապարտման կոչով
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը կրկին դիմում է Վրաստանի նախագահին և խորհրդարանին ճանաչման և դատապարտման կոչով։
«Ապրիլի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Օսմանյան կայսրությունում՝ առաջին մեծամաշտաբ հանցագործության՝ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս ամսաթիվը պայմանական է․ 1915թ-ի այդ օրը Թուրքիայում, սկսելով հայկական մտավորականության ոչնչացումից, անցան ցեղասպանության մեկ փուլից մյուսին՝ ոչնչացնելով հայերին հենց իրենց պատմական հայրենիքում։
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ-ին՝ մեծագույն միջազգային հանցագործություն է ընդդեմ մարդկությանը, և համաձայն ՄԱԿ-ի <Ցեղասպանության հանցագործության մասին զգուշացման և դրա համար պատժի մասին> 1948թ․ և <Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ հնության ժամկետի չկիրառման մասին> 1968թ․ կոնվենցիայի՝ այդ հարցի նկատմամբ ժամկետի սահմանափակումը կիրառելի չէ։
Հայոց ցեղասպանությունը ընդունված է քաղաքակիրթ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից, այդ թվում նաև ՄԱԿ-ի մշտական անդամ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նահանգների մեծ մասի կողմից, ինչպես նաև Եվրոպական խորհրդի, ՄԱԿ-ի ռազմական հանցագործություններով խորհրդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի և Վատիկանի կողմից։ Եվրոպական մի քանի երկրների խորհրդարաններն ընդունել են օրենքներ, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Իսկ եղբայրական Վրաստանը մինչ այսօր պաշտոնապես չի արտահայտել իր վերաբերմունքը միջազգային ճչացող հանցագործության նկատմամբ։
Մենք՝ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ դիմում ենք Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին խնդրանքով, իրավական մակարդակում ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ-ի Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը Վրաստանում հայտարարել որպես հայ ազգի ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Դա անհրաժեշտ է արդարադատության, բարոյականության և դեմոկրատիայի համար, ինչը թույլ կտա ամուր հիմք դնել դրա հետևանքների իրավա-քաղաքական ոչնչացման համար։
Մենք խնդրանքով դիմում ենք Վրաստանի Նախագահին ապրիլի 24-ին հայերին ամենամյա Ուղերձի մասին, դրանով իսկ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Այդպիսի ուղերձը ոչ միայն պատասխան կլինի հայերի ապրումներին, այլ նաև կբարձրացնի Վրաստանի մակարդակը համաշխարհային դաշտում։
Մենք մեր արդար ձայնով կոչ ենք անում մեզ բարեկամ վրաց ժողովրդին միանալ համաշխարհային միությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել միջազգային ատելության, ազգային խտրականության և թշնամության յուրաքանչյուր դրսևորում, որպեսզի մարդկության պատմության մեջ այլևս չկրկնվի նման ողբերգություն։
Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական կուսակցություններին, վրացական ընդդիմությանը, հասարակական կազմակերպություններին և այլ առաջադիմական ուժերին ապրիլի 24-ին բաց ելույթ ունենալ հայտարարությամբ և հարգել Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հարց է և պահանջում է քաղաքական կամքի դրսևորում։ Դրա հետ մեկտեղ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ցույց կտա հայ-վրացական քաղաքակիրթ հասարակությունների ուժը, մտքի և խաղաղության միասնությունը»։