ԱՄՆ Պենտագոնը հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում: Նման տեսակի զենքի փորձնական թռիչքները կսկսվեն 2019թ․-ին։ Այս մասին ինֆորմացիան փոխանցում է 168.am-ը։

«Մենք հասկանում ենք, որ մրցում ենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ»,- հայտարարել է Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության (DARPA) ղեկավար Սթիվեն Ուոքերը: Նա նշել է, որ գերատեսչությունը տակավին աշնանը խնդրել է ավելացնել գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում կատարվող հետազոտությունների բյուջեն:

Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Դաշնային ժողովի առջև, հայտարարել է «Ավանգարդ» համակարգի ստեղծման մասին, որն ընդունակ է թռիչքներ կատարել գերձայնային արագությամբ, որը Մախի թիվը գերազանցում է ավելի քան 20 անգամ: