Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը․ Ջեմալ փաշայի թոռ
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը իր թվիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել ցեղասպանության թեմայով։
«Իմ հայ եղբայրներ, կիսում եմ ապրիլի 24-ի Ցեղասպանության ցավը»,- գրել է նա։
Հասան Ջեմալը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրել հայերից։ Նա ավելի վաղ մասնակցել է նաև ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների, այցելել Երևան։ Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում