Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուկրաինայի ՆԳ նախարար
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը թվիթերյան իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ցավի և ողբի օր 1915-1924թթ․ զոհված միլիոնավոր մարդկանց համար․․․ողբերգության 105-րդ տարելիցն է․․․ Ողբերգության, որն աշխարհն այն ժամանակ գերադասեց չնկատել։ Բայց անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում։ Հիշել՝ այլևս երբեք նման բան թույլ չտալու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նամակ էր հղել պետմարմիններին ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում