Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 4-ից երկրում մասնակիրոեն կչեղարկվեն սահմանափակումները։ Հեռուստաուղերձում նա ասել է, որ բարերն ու ռեստորանները կկարողանան կերակուրը վաճառել տուն տանելու համար՝ այժմ դրանք միայն առաքում են իրականացնում։

Իտալացիները նախկինի պես չեն կարողանա ճամփորդել երկրի մի շրջանից մյուսը, սակայն նույն շրջանի քաղաքից քաղաք կտեղաշարժվեն: Այս մասին գրում է BBC-ն։

Կթույլատրվի այցելել հարազատներին, սակայն փոքր խմբերով և դիմակով։ Իտալիայում կբացվեն նաև զբոսայգիները, սակայն մեծ կուտակումներ չեն թույլատրվի։

Կոնտեն զգուշացրել է, որ սոցիալական հեռավորության սկզբունքը կպահպանվի դեռ մի քանի ամիս, իսկ եկեղեցական արարողություններն արգելված կլինեն։