Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է, որ ապրիլի 24-ի վիրտուալ երթի փորձը կօգտագործվի նաև 2021թ-ին, երբ հնարավոր կլինի մարդկանց ֆիզիկական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

«Եթե այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները չօգտագործենք հաջորդ տարի, ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել․․․ Հուսով եմ, որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի և մենք բոլորս նախկինի նման հարյուր հազարներով ֆիզիկական երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ պատմությունը մատուցվեց առանց ողբի՝ լինելով տեսանելի և լսելի։

«Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից։ Այդ կերպարը, հազմոված եմ, բոլորիս, շատ դուր եկավ, հասկացանք, որ այսպիսի ազգ ենք»,- ասել է նա։

Վարչապետը հավելել է նաև, որ ապրիլի 24-ի միջոցառումները դարձան կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը որպես հնարավորության թեզի իրագործում: