Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վերադարձել է Դաունինգ սթրիթի պաշտոնական նստավայր՝ ապրիլի 27-ին նա վերսկում է աշխատանքը։

Մոտ մեկ ամիս առաջ Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, որից հետո նա տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին գրում է BBC-ն։

Բրիտանական որոշ ԶԼՄ-ներ ենթադրել են՝ Ջոնսոնն արդեն շաբաթվա սկզբին կարող է ակնարկել, որ առաջիկա օրերին կարանտինի ռեժիմը կարող է մեղմացվել։