Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ

  • կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,

  • ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն,

հայտարարում է՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին

Դիմումների համար՝ էլ. փոստ (e-mail): [email protected]

Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2

Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714

Viber (+374) 33 600 714

WhatsApp (+374) 33 600 714

Skype (+374) 33 600 714