Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի, աշակերտները տարեվերջյան գնահատականներ կստանան։

Նա հավելել է, որ ուս.տարվա ավարտը հեռավար է լինելու՝ մայիսին ևս լսարանային դասեր չեն լինելու։

Դիմորդները միայն մեկ հիմնական քննություն կհանձնեն։ Միասնական քննությունների մասնակցելու հայտեր կարելի է ուղարկել մայիսի 15-ից հունիսի 15-ը՝ ընտրելով քննական առարկան։

Նախարարը հավելել է, որ քննությունները կազմակերպվելու են հուլիսի առաջին տասնօրյակում։

Նա ասել է նաև, որ քննություններն անցկացվելու են այնպես, որ խնդիրներ չստեղծվեն զորակոչի համար։

Նախարարի խոսքով՝ քննարկվում է ուս.տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հարցը, բայց վերջնական որոշում դեռ չկա, դա կախված է մայիսյան քննարկումներից։