Ucom ընկերությունը չի նախատեսում քննարկման առարկա դարձնել աշխատակիցների գործողությունները ճգնաժամային օրերին՝ այդ ամենը թողնելով անցյալում: Այդ մասին ասվում է ընկերության տնօրենների խորհրդի նամակում, որն ուղարկվել է աշխատակիցներին ստեղվծած իրավիճակի հանգուցալուծման և բիզնես շարունակականության ապահովման վերաբերյալ տեղյակ պահելու նպատակով:

Ընկերությունից հայտնել են, որ աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումի հետկանչի հնարավորություն ունեն նշված ժամկետներում, քանի որ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման դիմումի հետկանչի եռօրյա ժամկետը լրացել է, բայց բազմաթիվ աշխատակիցներ ցանկանում են շարունակել աշխատել։

Ընկերությունից նաև պաշտոնապես հայտարարել են, որ Ucom-ը կայուն է, շարունակական և կրճատումներ չեն նախատեսվում։ Ընկերության տնօրենների խորհուրդը ներգրավել է լրացուցիչ միջոցներ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի փոխանցումն ու գործըթնացների շարունակականությունն ապահովվի։

«Տեղյակ ենք, որ ընկերության որոշ ստորաբաժանումներում անորոշություն կարող է լինել աշխատանքի պրոցեսների կազմակերպման մասով։ Համաճարակով պայմանավորված՝ աշխատանքային սահմանափակումների պատճառով այս հարցը փոքր ինչ դանդաղ կարող է ընթանալ, բայց վստահ ենք, որ ընկերությունը՝ նորանշանակ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, արագ այս հարցը ևս կկարգավորի, ինչպես որ կարգավորել է մնացած հարցերը։ Խնդրում ենք զինվել համբերությամբ և, բնականաբար, նախաձեռնող լինել»- ասվում է հայտարարության մեջ։

Ucom-ում նաև կարևորել են անմիջական կապի և թափանցիկության վերականգնումը՝ ընկերության աշխատակիցների առաջ տնօրենների խորհրդի աշխատանքի հաշվետվողականությունն ապահովելու համար ստեղծվել է [email protected] էլ.հասցեն, որի միջոցով աշխատակիցներն ուղիղ ու անմիջապես կարող են տեղեկանալ ընկերությանը վերաբերող առանցքային հարցերի մասին: