Ապրիլի 28-ին Կիև-Երևան չարտերային թռիչք կիրականացվի (Կիևի ժամով 15։00-ին)։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

Այդ չվերթով Հայաստան կվերադառնան ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Տեղեկացնենք, որ տեղերն արդեն սպառվել են:

«Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասվում է գրառման մեջ։