Մարտի 2-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Դատական ակտերի կազմման հմտություններ» թեմայով սեմինար երկու առանձին խմբերի համար՝ դատավորի թեկնածուների և դատավորների: Սեմինարը վարում էր Գերմանիայից ժամանած փորձագետ Ռոլֆ Քնիպերը: Սեմինարն իրականացվեց «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

Արդարադատության ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը ողջունեց հյուրին և մասնակիցներին և նշեց, որ Ակադեմիան մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվել է վերոնշյալ սեմինարը: «Ակադեմիան իր ուշադրության կենտրոնում է պահում քննարկվող թեման, ավելին՝ այն, որպես դասավանդվող առարկայական կուրս, ընդգրկված է նաև ուսուցման ծրագրում, առավելապես՝ դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման»,-ասաց պրոռեկտորը և լսարանին ներկայացրեց Բրեմենի համալսարանի պրոֆեսոր, Թբիլիսիի և Քիշնևի պետական համալսարանների պատվավոր դոկտոր Ռոլֆ Քնիպերին՝ որպես հեղինակավոր ու վաստակաշատ փորձագետ: Պրոռեկտորն արդյունավետ աշխատանք մաղթեց սեմինարի մասնակիցներին:

Ինչպես դատավորի թեկնածուների, այնպես էլ դատավորների հետ անցկացված սեմինարն անցավ ակտիվ քննարկման ձևաչափով: