Արցախի պարետի որոշմամբ Մարտակերտի շրջանի 3 համայնքում հանվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը։

Մասնավորապես, հանվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։