ՄԱԿ-ը հայտարարել է, որ «նախկին նորմալ վիճակին» վերադարձ չի լինելու և բոլոր երկրների կառավարությունները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն պանդեմիայից հետո նոր էկոնոմիկա ստեղծելու և աշխատատեղերի ավելացման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Covid-19-ին անհապաղ սոցիալ-տնտեսական պատասխանի վերաբերյալ զեկույցում։

Դրանում նշվում է, որ կառավարությունները պետք է գործեն, որպեսզի նոր էկոնոմիկա և շատ աշխատատեղեր ստեղծեն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զեկույց էր ներկայացրել պանդեմիայի իրավիճակում հիմնական սոցիալ-տնտեսական սպառնալիքների վերաբերյալ։

ՄԱԿ-ում 3 հիմնական «անկյունաքարային գործողություն են» նշել։ Առաջինը՝ Համերաշխության հիմնադրամի աշխատանքն է մարդկանց առողջությանը սպառնալիքի վերացման ուղղությամբ։ Երկրորդը՝ ՄԱԿ ծրագրի իրագործումն է պանդեմիային գլոբալ հումանիտար արձագանքի վերաբերյալ։ Երրորդը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման ՄԱԿ ծրագրի իրագործումն է։