Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը
Երևանի ավագանու որոշմամբ Երևանում կտեղադրվի Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը։
Այն կկանգնեցվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգում։ Առաջարկի հեղինակը ԱԳՆ-ն էր, այն համաձայնեցված է եղել հնդկական կողմի հետ։
Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրվելիք արձանի փոխադրման և տեղադրման ծախսերը պատրաստակամ է հոգալ հնդկական կողմը։
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ՝ կրկեսին հարակից պուրակը կկոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում