Վարդենիսի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչև մայիսի 3-ը` ժամը 23:59-ը։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ավելի վաղ մարզպետն արդեն տեղեկացրել էր, որ վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են: Միայն Գեղարքունիքի մարզում 63 հաստատված դեպք կա և 2 մահ։

Վարդենիսում մուտքի սահամնափակումը դրվել էր ապրիլի 22-ին, քաղաքում արդեն հաստատվել էր վարակման 40 դեպք։