ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյունը չի դադարում:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, կա կուտակված մոտ 20 բեռնատար: