Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 29-ին, իր աշխատակիցների իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել նույն մարզի բնակիչ Ա.Հ.-ն, ով կամավոր հանձնել է դեռևս Արցախյան ազատամարտից իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, 2 պահունակները, տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի նռնակներ և պայթուցիչ:

Կամավոր հանձնված զենքը և ռազմամթերքը ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու նպատակով:

Նշենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: