Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, այն մասին, որ նահանգի 104 գյուղերի բնակիչներին արգելվում է մարտի 2-ից սկսած փողոց դուրս գալ, որը պայմանավորված է հակաահաբեկչական գործողությունների իրականացման հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Թուրքիայի իշխանությունները արգելքը պայմանավորել են այդ տարածքներում «ահաբեկչական տարրերի դեմ» գործողություններ իրականացնելու և այդ ընթացքում «քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու» անհրաժեշտությամբ: Արգելքը կգործի մինչև այն վերացնելու մասին համապատասխան հայտարարության տարածումը: