Կյանքից հեռացել է Բոլիվուդի 68-ամյա դերասան Ռիշի Կապուրը։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին։

Նշվում է, որ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։

Ռիշի Կապուրը դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին է: Նրան անվանում էին այս ընտանիքի ավագ սերնդի վերջին աստղը։

Առաջին անգամ Ռիշի Կապուրն էկրանին հայտնվել է 1970 թվականին, իր հոր՝ Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» (Mera Naam Joker, 1970) ֆիլմում։ Երիտասարդ դերասանի համար առաջին մեծ հաջողությունը եղավ «Բոբբի» (Bobby, 1973) ֆիլմում նկարահանումը, որի ռեժիսորը ևս իր հայրն էր: Այդ ֆիլմից հետո Ռիշին ճանաչվեց որպես Հնդկաստանի տարվա դերասան։