Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ՝ հայ վետերաններից յուրաքանչյուրին կհատկացվի 300,000 դրամի միանվագ պարգևատրում, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով` հատկացվող գումարը նրանց վաստակի գնահատանք է և սոցիալական պաշտպանության միջոցառում։ Միջոցառմանը հատկացելու է 86 մլն դրամ, ՀՀ-ում կա 287 վետերան։

Նախարարը հիշեցրել է, որ Հայրանական պատերազմի վետերանների ամենամսյա պարգևավճարը նախորդ տարի կրկնապատկվել է՝ 50,000-ից դառնալով 100,000 դրամ։