Այսօր տեղի ունեցավ Պանարմենիան մեդիա դպրոցի երկրորդ սերնդի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի տնօրեն Նաիրա Իսահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագիծը սկսվել է 2016թ․-ին, ունեն երեք սերունդ, և այսօր երկրորդ սերունդն է ավարտում: Այս մասին հայտնում է tert.am-ը։

«Նախագիծը ստացվել է, և հենց այդ պատճառով մենք բացում ենք երեք նոր խումբ։

  1. հեռուստատեսային դիմահարդարումն է,
  2. խումբը մեդիակոմերցիան է, դա թվային մարքեթինգն է, մեդիապլանավորումն է՝ կապված է հեռուստատեսային գովազդի զարգացման հետ,
  3. վոկալի խումբն է։

Այս պահին 120 հոգանոց երկու խմբից 25-ից ավելի ուսանողներ աշխատում են «Պանարմենիան Մեդիա Գրուպում»:

Դպրոցի շրջանավարտներն առաջիկա երկու ամսում «Պանարմենիան Մեդիա Գրուպում» կանցնեն պրակտիկա, այնուհետև լավագույնները աշխատանքի են անցնելու նաև այլ հեռուստատեսություններում: Իսկ օգոստոսին չորրորդ սերունդն են ընդունելու:

«Արմենիա» հ/ը լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, իր խոսքն ուղելով շրջանավարտներին, նշեց, որ այս պահից նրանք դառնում են մրցակիցներ:

«Առաջիկա երկու ամսվա ընթացքում նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել պրակտիկայի դաժան ուղին, գուցե կկարողանան աշխատանք գտնել այստեղ, եթե ոչ այստեղ, ապա մեկ ուրիշ տեղ: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ բոլորդ հրաշալի անձնավորություններ եք», - ասաց Գնել Նալբանդյանը:

«Մեդիա կոմերցիա» դասընթացի շրջանում մասնակիցները.

- կսովորեն ինչպես պլանավորել և բաշխել գովազդային բյուջեն տարատեսակ լրատվամիջոցների (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, սոցցանցեր և այլն) միջև առավելագույն արդյունք ապահովելու համար,

- կքննարկեն մարքեթինգային (գովազդային, PR, թվային և SMM արշավների) խնդիրներն ու նպատակները, գնահատման չափանիշները, ավանդական և նոր մեդիաների հնարավորությունները,

-կբացահայտեն, թե ինչով է PR-ը տարբերվում գովազդից: Կներկայացվեն PR-ի տեսակները,

- կծանոթանան դիջիթալ մեդիա գովազդի տարատեսակներին և տարբերություններին, վաճառքի մոդելներին,

- կբացահայտեն թվային մարքեթինգի գործիքներն ու առանձնահատկությունները, մարքեթինգային արշավների մշակման և իրականացման գործընթացները,

- կծանոթանան SMM մասնագետի հմտություններին՝ ինչպես Facebook-ում արդյունավետ հրապարակումներ անել, Instagram-ում 3K+ հետևորդներ ունենալ»: