Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու հսկիչը կաշառք ստանալուց հետո ձերբակալվել են, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու նույն գերեզմանատան հսկիչը, քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար վերջինիցս պահանջել են խոշոր չափերի՝ մոտ 719,000 դրամին համարժեք $1500-ի կաշառք:

Հսկիչը կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։