Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձավճարների հետ կապված օժանադակության միջոցառումները և ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ հակաճգնաժամային 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի։

ԿԲ ղեկավարի խոսքով՝ տնտեսվարողները միջոցներն ուղղել են աշխատավարձերի, կոմունալների, հարկերի վճարմանը, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերմանն ու ներկրմանը: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 8,5 մլրդ դրամի 6729 գյուղատնտեսական հայտ: