Լա Լիգայի հաջորդ մրցաշրջանից տեսակրկնությունների (VAR) համակարգը կրկին կկիրառվի:

Մրցավարներն արդեն սկսել են մարզումները, որպեսզի մյուս մրցաշրջանից կարողանան օգտագործել VAR համակարգը: Այս որոշումը Լա Լիգայի ղեկավարությունը ընդունել է նախորդ տարիներին մրցավարների հետ կապված մի շարք սկանդալների ու սխալների պատճառով, որոնք բացասական նախադեպ էին լինում:

Վերջին աղմկահարույց դրվագը գրանցվել է վերջին տուրում՝ մարտի 1-ին, երբ «Լաս Պալմաս»-«Բարսելոնա» խաղում մրցավարը հյուրերի դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված: Ըստ կատալոնացիների՝ մրցավարը սխալ որոշում էր կայացրել, ինչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև Էրնեստո Վալվերդեն: