ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․

«Մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ հատկապես ազգային անվտանգության խնդիրն օլիգարխիան է և դրա կազմաքանդումը։ Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից։ Հայաստանում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունն իշխանության տարբեր ճյուղերի վրա, այդ թվում՝ դատական, որոշ առումներով՝ նաև քաղաքական, չխոսենք մամուլի և այլ ոլորտներում։ Օլիգարխիան չի կարող մի գիշերում վերանալ, բայց միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է։

Օլիգարխիան կազմաքանդելը շատ դժվար, բայց, վստահաբար, իրագործելի է»։