ԱՄՆ մասնագետները վստահ են, որ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել մինչև 2020թ-ի ավարտը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում։

«Մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ պատվաստանյութ կունենանք կորոնավիրուսի դեմ»,- ասել է Թրամփը, գրում է «Կոմերսանտ»։

ԱՄՆ-ում նախագահի վարչակազմի «Գերձայնային արագություն» ծրագրով կորոնավիրուսի դեմ 14 պատվաստանյութ է մշակվում։