Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը ոստիկանապետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այդ պաշտոնում դեռևս նոր նշանակում չկա։ Այս մասին գրում է Պանորամա-ն՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության վրա հղումով։

Ազատման հիմնավորման վերաբերյալ վարչությունից ասել են, որ «մշտապես են կադրային տեղաշարժեր կատարվում»։

Հակոբյանն այդ պաշտոնում նշանակվել էր մի քանի ամիս առաջ՝ ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019թ. նոյեմբերի 12-ի հրամանով։