Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վարդենիսում մուտքի ու ելքի սահմանափակումները կպահպանվեն։

«Պարետատան և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով։ Այն կպահպանվի մինչև 2020-ի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»,- ասվում է գրառման մեջ։