Մոտ կես ժամ առաջ Երևանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների: Հիշեցնենք, որ այս չվերթի մասին դեռ ապրիլի 27-ին հայտարարել էր Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Այս պահին ինքնաթիռը պատրաստվում է հետադարձ չվերթի, որով Լիբանան կվերադառնան այդ երկրի քաղաքացիները:

Ինչ վերաբերում է Երեւան ժամանածներին, նրանք ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Բեյրութից տեղափոխվածների թիվը 20 է: