«Հայ կինոյի վերծանունդ» ՀԿ նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայան

«Այո․ Եղավ այն ինչը մտածում էի և անընդհատ հիշեցնելով առաջարկում։

Խոհամիտ և արդյունավետ որոշում կայացվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Սա պետք է դարձնել ավանդական շարունակություն մյուս բոլոր տարիներին։ Մնում է մեկ մասնագիտական քննությունը դարձնենք ավելի ճկուն մոտեցնելով հարցազրույցի մակարդակին դիմորդին դարձնելով, ոչ թե գերլարված մարմնով գիտունիկ, այլ հարցերի միջոցով ստեղծենք հայելի, որտեղ կարտացոլվի նրա հասարակական կյանքի ուսումնասիրության ու ճանաչողության մտածողությունը։ Դրանով կկոտրվի անտանելի բյուրոկրատիան, բյուրոկրատիա, որը լափում էր ամենակարևոր բանը` իսկակական նպատակը։

Այսօր, վաղը և հետագայում պատրաստ եմ այս հարցի շուրջ ամբողջական մտքերս փոխանցել ծրագիր դարձրած համապատասխան բոլոր մարմիններին։ Իսկ նրանք ովքեր համարում են, որ այս քայլով համալսարաննները կլցվեն անգրագետներով կարծում եմ չափազանցված է, որովհետև համալսարաններից և ինստիտուտներից դուրս գտնվող անգրագետները պակաս վտանգավոր չեն։ Դասախոսը մտնում է լսարան սովորողի համար, այդպեղ եղել է և կլինի միշտ։

Պատրաստ եմ դառնալ նորից ուսանող սեփական օրինակով ցույց տալու համար, որ կրթությունը անծայրածիր է ու չի կարող տեղավորվել կարմիր, դեղին կամ դարչնագույն դիպլոմի կամ քննության հարցաթերթիկի մեջ»։