Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ) և կամավորներ մեկուսարաններում աշխատելու համար: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

«Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102, կամ տվյալները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 320 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս։