Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլորս պետք է հետևենք մի շարք պարզ կանոնների, որոնք հստակ պահպանելու դեպքում վիրուսի տարածումն ու ծանր դեպքերը կպակասեն, առողջապահական համակարգն էլ կկարողանա սպասարկել բոլորին

  • Հնարավորության դեպքում տեղաշարժվեք միայն ոտքով կամ հեծանիվով՝ խուսափելով մարդաշատ վայրերից։
  • Վիրուսի ախտանիշներ, առողջական այլ լուրջ խնդիրներ ունեցողներն ու 60-անց մարդիկ տնից դուրս պետք է գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
  • Բոլոր վայրերում մարդկանցից պահեք առնվազն 1,5-2 մետր հեռավորություն։
  • Փակ տարածքներում և մարդկանց հետ շփվելիս կրեք պաշտպանիչ որակյալ դիմակներ։
  • Չլվացված կամ ախտահանված մատներով չդիպչել աչքերին, քթին ու բերանին։
  • Տուն վերադառնալուց հետո անմիջապես մանրակրկիտ տրորեք ձեռքերն օճառաջրով մոտ 40 վայրկյան ու լվացրեք։
  • Ընդհանրապես ձեռքերը լվացեք հնարավորինս հաճախ, եթե չկա դրա հնարավորությունն՝ օգտագործեք ախտահանիչ նյութեր։
  • Տարեցները, այլ առողջական խնդիրներ ու վիրուսային հիվանդության ախտանիշներով մարդիկ պետք է հնարավորինս մեկուսանան նաև տան մյուս անդամներից։
  • Վիրուսային հիվանդության ախտանիշների խորացման դեպքում խորհրդակցեք բժիշկների հետ։
  • Մոտ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն անցնում է առանց որևէ բարդությունների ու բժշկական օգնության կարիք չի լինում»: