Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի վերաբերյալ։

«Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։

Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում», - նշված է գրառման մեջ։

Լուսանկարը՝ «dreamstime.com»-ի