Սպասվում է հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների միջև, որի գլխավոր և հիմնական թեման լինելու է Սիրիայի հարցը։ Այն տեղի կունենա մարտի 16-ին Աստանայում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրահմանովը, տեղեկացրել է Ղազախստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Մուսիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա նշել է, որ նախարարները Սիրիայում առկա հումանիտար խնդրի լուծման հույս ունեն, և հենց այդ ուղղությամբ էլ մեծ ջանքեր կգործադրվեն։

«Դրանք գերիների փոխանակման, պատանդների ազատ արձակման, տարրական ապրանքների հասանելիության հարցերն են։ Եվ Ռուսաստանը դրա համար անում է ամեն ինչ, այս գործընթացն իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ»,- ասել է Մուսիենկոն։